ՏԿԵ նախարարության 2027 թվականի ծախսային ծրագրերի ծավալը կկազմի 362.1 մլրդ դրամ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական բյուջեի նախագծով 2027 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 19 ծրագրերի 116 միջոցառումների իրականացման համար նախատեսվել է 450.6 մլրդ դրամ, որից 254.4 մլրդ դրամը կամ 56.5 տոկոսը կապիտալ բնույթի ծախսերն են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ նախարարության ծախսային ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է 362.1 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 37.7 մլրդ դրամով կամ 11.6 տոկոսով։
«Տարածքային կառավարման ոլորտին նախատեսվել է հատկացնել 168.2 մլրդ դրամ, տրանսպորտի ոլորտին՝ 146.3 մլրդ դրամ, էներգետիկայի ոլորտին՝ 107.3 մլրդ դրամ, իսկ ջրային ոլորտին՝ 28.8 մլրդ դրամ»,-հավելեց նախարարը։