Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարարին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է COP17-ի շրջանակներում Հայաստան ժամանած Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադ Միխայիլին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Խուդաթյանը ողջունել է գործընկերոջը և ընդգծել, որ COP17-ը լավ հնարավորություն է Հայաստանի և Եգիպտոսի միջև գործնական համագործակցությունն ընդլայնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ թափոնների կառավարման, վերականգնվող էներգետիկայի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում։

Դավիթ Խուդաթյանը շեշտել է Եգիպտոսի փորձի ուսումնասիրման կարևորությունը թափոնների տեսակավորման, վերամշակման, շրջանաձև տնտեսության զարգացման և մասնավոր հատվածի ներգրավման ուղղություններով։

Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտում արձանագրված արդյունքները։

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում