Անահիտ Մանասյան

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 2–6-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ/CPT) աշնանային լիագումար նիստին՝ որպես Կոմիտեի՝ Հայաստանը ներկայացնող անդամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ նիստի ընթացքում Կոմիտեն քննարկել և ընդունել է Պորտուգալիա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Լիտվա և Հյուսիսային Մակեդոնիա իրականացված այցերի վերաբերյալ զեկույցները։ Կոմիտեն նաև լսել է Բելգիա, Ֆինլանդիա, Շվեդիա և Մոլդովայի Հանրապետություն իրականացված վերջին այցերի վերաբերյալ բանավոր զեկույցները և ուսումնասիրել ազգային իշխանությունների՝ այցերի վերաբերյալ զեկույցներին ներկայացրած պատասխանները։

Նիստի շրջանակում Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) նախագահ Քոնի Ռեյքենի հետ քննարկվել են երկու մեխանիզմների միջև համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ազատությունից զրկված՝ թրաֆիքինգի զոհերի նույնականացման և պաշտպանության ապահովման հարցերը։

Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Պաու Պերես-Սալեսի հետ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել, մասնավորապես,ազատությունից զրկված անձանց պահման վայրերի գերբնակեցման հետևանքներին։

Քննարկվել են նաև ազատությունից զրկված անձանց կենցաղային պայմաններին և դրանց մշտադիտարկմանն առնչվող հարցեր։

Անահիտ Մանասյանը Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ/CPT) Հայաստանը ներկայացնող անդամ է ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում