Հայաստան

Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն. Անահիտ Մանասյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն. Անահիտ  Մանասյան

Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն և ներդնի հանրային մասնակցությունը սահմանափակելուն ուղղված ռազմավարական դատական հայցերից պաշտպանության արդյունավետ կառուցակարգեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը, այս մասին ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ COP17-ի շրջանակում անցկացված բարձր մակարդակի երկխոսության ընթացքում։

Պաշտպանն անդրադարձել է մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունքի ապահովման խնդիրներին՝ շեշտելով բնապահպանական որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության, տեղեկատվության հասանելիության և իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների կարևորությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում