Հայաստան

Մարզերում գործարկվել է «ՀայՓաս»-ի 12 գրասենյակ

1 րոպեի ընթերցում

Մարզերում գործարկվել է «ՀայՓաս»-ի 12 գրասենյակ

Հայաստանի մարզերում գործարկվել է «ՀայՓաս»-ի 12 գրասենյակ՝ նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ծառայություններն ավելի հասանելի դարձնելով քաղաքացիների համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Նոր սպասարկման մշակույթի հիմքում տվյալների ճշգրտությունն ու պաշտպանվածությունն են, հստակ և պարզեցված ընթացակարգերը, ինչպես նաև քաղաքացու հարմարավետությունը՝ որպես առաջնահերթություն։

Նշվում է, որ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Գյումրու գրասենյակի բացմանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում