Haypass-ը գործում է բնականոն հունով․ ՆԳՆ
1 րոպեի ընթերցում

Haypass.am հարթակը բարեհաջող գործարկվել է և գործում է բնականոն հունով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից։
«Haypass.am հարթակի միջոցով հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ հաջողությամբ անցնել են նախագրանցման գործընթացը և ներկայանում են սպասարկման։
Կենսաչափական տվյալների հավաքագրման գործընթացը ևս իրականացվում է բնականոն հունով»,– հայտնում են կառույցից՝ նշելով, որ առանձին տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում մասնագիտական տեխնիկական խումբն ուսումնասիրում է դրանք և լուծում։