Հայաստան

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2 րոպեի ընթերցում

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թվականի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

ISIN - AMANLBBM9ER1

  • Թողարկման ծավալը – 30 մլն դոլար
  • Մեկ պարտատոմսի անվանական արժեք – 1000 դոլար
  •  Ձեռքբերման նվազագույն քանակ – 10 հատ
  • Արժեկտրոնային եկամտաբերությունը – առաջին 36 ամիսների համար՝ 8.25% ֆիքսված տարեկան եկամտաբերություն։ Այնուհետև՝ (SOFR + 4.35%), բայց ոչ պակաս, քան 6.25% և ոչ ավելի, քան 9.25%
  • Մարման ժամկետը – անժամկետ
  • Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – կիսամյակային
  • Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 02 նոյեմբերի 2026
  • Տեղաբաշխման ավարտ – 30 դեկտեմբերի 2026

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող (Market-maker):

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 14 հոկտեմբերի 2026թ. թիվ 1/408 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրին, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում