Տնտեսություն

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

Քուվեյթում Հայաստանի դեսպանությունը՝ «Jazeera» ավիաընկերության հետ համագործակցությամբ, հյուրընկալել է քուվեյթյան առաջատար զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Քուվեյթում ՀՀ դեսպանությունը։

​2026 թ. դեկտեմբերին «Jazeera» ավիաընկերության կողմից Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթների վերագործարկմանն ընդառաջ՝ հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների, առավելությունների և ՀՀ մուտքի վիզայի ընթացակարգերի վերաբերյալ։

​Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համակարգել հետագա համատեղ աշխատանքները և համատեղ աշխատել այս ուղղության առաջխաղացման համար:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում