Քաղաքականություն

Մարգուս Ցահքնան Արարատ Միրզոյանին շնորհել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշան

1 րոպեի ընթերցում

Մարգուս Ցահքնան Արարատ Միրզոյանին շնորհել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշան

Էստոնիայի արտաքին գործերի նախարարության 108-րդ տարեդարձին նվիրված միջոցառման շրջանակներում Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի  նախարար Արարատ Միրզոյանին շնորհել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՄԱ նախարարը Էստոնիա էր այցելել այդ երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով՝ մասնակցելու Էստոնիայի արտաքին գործերի նախարարության 108-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման շրջանակներում նոյեմբերի 9-ին կայացել էր Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում