Քաղաքականություն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

1 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևայի կարճատև հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին՝ կարևորելով ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով ամրագրված ուղղություններով համագործակցության հետևողական խորացումը։ Այս համատեքստում ընդգծվել է առևտրի, տնտեսության, հաղորդակցության, նորարարական տեխնոլոգիաների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի արդյունավետ առաջմղմանն ուղղված համագործակցության հնարավորությունների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում