Եվրոպա

Բելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականը

1 րոպեի ընթերցում

Բելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականը

Բելգիայի Ֆիլիպ թագավորը չի ընդունել վարչապետ Բարտ դե Վևերի կառավարության հրաժարականը և նրան հանձնարարել է շարունակել Բելգիայի՝ 2027 թվականի պետական բյուջեի շուրջ փոխզիջում գտնելու ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է թագավորական պալատի հայտարարության մեջ։

«Թագավորը վարչապետին հանձնարարել է շարունակել բյուջեի շուրջ բանակցությունները», - ասվում է հայտարարության մեջ։

Բելգիայի կառավարությունն ամիսներ շարունակ չի կարողանում համաձայնության հասնել բյուջետային ծախսերը 10 միլիոն եվրոյով կրճատելու և հարկերը բարձրացնելու վերաբերյալ։

Բարտ դե Վևերը հրաժարական էր ներկայացրել թագավորին նոյեմբերի 2-ին, իսկ Ֆիլիպ թագավորը հայտնել էր, որ կմտորի դրա շուրջ։

2025 թվականին երկրի բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 5 տոկոսը, մինչդեռ եվրոպական կանոններով թույլատրելի առավելագույն ցուցանիշը 3 տոկոսն է։ Բելգիայի պետական պարտքը գերազանցում է 735 միլիարդ եվրոն՝ կազմելով երկրի ՀՆԱ-ի ավելի քան 110 տոկոսը, մինչդեռ սահմանված շեմը 60 տոկոս է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում