Եվրոպա

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

1 րոպեի ընթերցում

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Եվրոպայում ավիահաղորդակցությունը խաթարվել է այն բանից հետո, երբ մի շարք ուղևորատար չվերթերի անձնակազմերը ռումբի տեղադրման մասին ահազանգեր են ստացել։ Սա արդեն երկրորդ նման դեպքն է այս շաբաթվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Ընդհանուր առմամբ, ահազանգեր են ստացվել առնվազն 18 չվերթի վերաբերյալ:

Որոշ դեպքերում ինքնաթիռներին ուղեկցել են կործանիչները, իսկ որոշ ինքնաթիռներ վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ կամ ռազմաբազաներ։

Պայթուցիկ սարքերի հայտնաբերման մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Չեխիայում ոստիկանությունը հայտնել է, որ ռումբի տեղադրման սպառնալիքներ են ստացվել Պրահա ուղևորվող չորս չվերթերի վերաբերյալ։ Պայթուցիկ նյութերի հետ կապված ստուգումների արդյունքները «բացասական են եղել»։

Սպառնալիքների մասին հայտնել են, այդ թվում, Սալոնիկից Միլան, Պորտուից Միլան, Դուբլինից Հռոմ, Հելսինկիից Հռոմ, Միլանից Բուխարեստ, Միլանից Վարշավա, Վարշավայից Բրյուսել, Կոպենհագենից Սոֆիա, Մադրիդից Սոֆիա, Լոնդոնից Սոֆիա մեկնող չվերթերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում