Եվրոպա

Մոլդովայի խորհրդարանի հատուկ նիստում ելույթ կունենա եվրահանձնակատար Մարթա Կոսը. Moldpres

1 րոպեի ընթերցում

Մոլդովայի խորհրդարանի հատուկ նիստում ելույթ կունենա եվրահանձնակատար Մարթա Կոսը. Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Մոլդովայի Հանրապետության խորհրդարանը նոյեմբերի 9-ին կգումարի հատուկ նիստ, որի ընթացքում ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը ելույթ կունենա լիագումար նիստում և ուղերձ կհղի պատգամավորներին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres գործակալությունից, այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է Մոդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն։

Նրա խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն նաև Մոլդովայի Հանրապետության եվրոպական ինտեգրման գործընթացին առնչվող հարցեր։

«Մենք նաև ավելի մանրամասն կծանոթանանք ճանապարհային քարտեզին և այն հաջորդ պարտավորություններին, որոնք պետք է ստանձնենք եվրոպական ինտեգրման գործընթացում սահմանված ժամանակացույցին ու մեր պարտավորություններին համապատասխանելու համար», - ասել է Իգոր Գրոսուն։

Նա հավելել է, որ նիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին` ժամը 14:00-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում