Կատարի ափերի մոտ լցանավ է գնդակոծվել․ UKMTO
1 րոպեի ընթերցում

Կատարի ափերի մոտ լցանավ է գնդակոծության ենթարկվել անհայտ արկերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO)։
«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Կատարի Մադինաթ աշ Շամալ քաղաքից 50 ծովային մղոն (92 կիլոմետր) դեպի հյուսիս տեղի ունեցած միջադեպի մասին։ Լցանավին երկու անհայտ արկ է հարվածել», - ասվում է հաղորդագրության մեջ։
Անձնակազմի շրջանում վնասների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Վարչությունը նավերին խորհուրդ է տալիս այդ հատվածով նավարկել զգուշավորությամբ և հաղորդել ցանկացած կասկածելի գործունեության մասին։