Միացյալ Նահանգներ

Ռուսական դիզելով բեռնված լցանավերի երթուղու փոփոխությունը կապված չէ ԱՄՆ ընտրությունների արդյունքների հետ. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսական դիզելով բեռնված լցանավերի երթուղու փոփոխությունը կապված չէ ԱՄՆ ընտրությունների արդյունքների հետ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է այն հրապարակումներին, որ ռուսական դիզելային վառելիքով բեռնված երկու լցանավ, որոնք Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածությունների համաձայն ուղևորվում էին ԱՄՆ, փոխել են ուղղությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այստեղ չպետք է որևէ կապ տեսնել ընտրությունների հետ։ Սա միանշանակ է», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Կրեմլի խոսնակը հրաժարվել է խոսել ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի ենթադրյալ խափանման մասին՝ նշելով, որ առևտրային մանրամասները չեն կարող հանրային քննարկման առարկա դառնալ:

«Ամբողջ դիզելը կգտնի իր գնորդներին», - հավաստիացրել է պաշտոնյան:

Ըստ Financial Times-ի, որը հղում է անում նավերի հսկման համակարգերի տվյալներին, ռուսական դիզելային վառելիքով բեռնված երկու լցանավ փոխել է ուղղությունը: Նշվում է, որ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող լցանավերից մեկն այժմ Ալժիրի ափերին է և սպասում է հրահանգների, իսկ մյուսը փոխել է նշանակման վայրը և ուղևորվում է Բրազիլ: Երրորդ լցանավն առայժմ շարունակում է նավարկությունը ԱՄՆ-ի ուղղությամբ, սակայն դրա կարգավիճակում նույնպես նշված է, որ «սպասում է հրահանգների»: Եվս մեկ լցանավի նշանակման վայր է նշվում ԱՄՆ-ի ատլանտյան ափը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ։ Սպիտակ տունը հույս ուներ նավթամթերքի պակասի պայմաններում այդ կերպ նվազեցնել վառելիքի գները։ Համաձայնությունը քննադատության է արժանացել ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների մի մասի կողմից։ Օրենսդիրները կասկածի տակ են դրել գործարքի օրինականությունը և պահանջել չեղարկել այն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում