Աշխարհ

Կոնգոյում մայիսից ի վեր հայտնաբերվել է էբոլայի ավելի քան 10 հազար դեպք

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում մայիսից ի վեր հայտնաբերվել է էբոլայի ավելի քան 10 հազար դեպք

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան հաստատված դեպքերի թիվը մոտեցել է 5200-ի։ Ընդհանուր առմամբ երկրում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 10,6 հազար դեպք։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է ԿԴՀ-ի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Հանրային առողջապահության ազգային ինստիտուտը։

Ինչպես նշվում է ինստիտուտի ինֆորմացիոն տեղեկագրում, ԿԴՀ-ում համաճարակի սկզբից ի վեր ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության հաստատված 10 668 դեպք և մահվան ելքով 5 198 դեպք։ Մահացությունը կազմում է 48,7 տոկոս։ Էպիկենտրոնը շարունակում է մնալ Իտուրի նահանգը, որին բաժին է ընկնում դեպքերի ընդհանուր թվի 70,2 տոկոսը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում