Իրան

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը ոչ միայն ռազմավարական պարտության է մատնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մարտի դաշտում, այլև ազդել է ԱՄՆ-ի Կոնգրեսում ընտրությունների արդյունքների վրա։

«Իրանի ժողովուրդը Թրամփին ռազմավարական պարտության է մատնել մարտի դաշտում և Հորմուզի նեղուցում, ինչպես նաև քաղաքական պարտություն է հասցրել Վաշինգտոնում»,  - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռեզային գրել է X սոցիալական ցանցում։

Նա նախազգուշացրել է, որ յուրաքանչյուր ոք, ով առճակատման մեջ կմտնի Իրանի հետ, կվճարի դրա համար։

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայացած Կոնգրեսի ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է ստացել երկու պալատներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում