Եվրոպա

Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ԵՄ մասնակցության

1 րոպեի ընթերցում

Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ԵՄ մասնակցության

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմը դադարեցնելու նպատակով խաղաղության համաձայնագիրը չի կարող կնքվել առանց Եվրամիության մասնակցության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Մենք չենք կարող ասել, թե ինչպես կամ երբ Ուկրաինան և Ռուսաստանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել, բայց ԵՄ-ի ներգրավվածությունն անհրաժեշտ կլինի նման ցանկացած համաձայնագրի իրագործման համար»,-ասել է Կալլասը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի վերաբերյալ «շատ խոշոր» համաձայնագրի կնքման մասին հայտարարությունից հետո ԵՄ-ն ընդգծել է իր ինքնիշխանությունն անվտանգության հարցերում։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում կանցկացնեն եռակողմ բանակցություններ, ինչը փետրվարից ի վեր նմանատիպ առաջին հանդիպումն է։ Եվրոպական երկրները չեն մասնակցում այդ քննարկումներին և մտահոգություն են հայտնել, որ Թրամփը կարող է որոշումներ կայացնել՝ առանց հաշվի առնելու իրենց դիրքորոշումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում