Եվրոպա

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

1 րոպեի ընթերցում

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է  շոգեքարշի

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել է շոգեքարշի, ինչի հետևանքով մի քանի վագոն դուրս է եկել գծերից, իսկ մեկը՝ շրջվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռումինիայի երկաթուղիների (CFR) մամուլի ծառայությունը։

«Այսօր Վիկշանի երկաթուղային կայարանում Global Grain Logistic ընկերությանը պատկանող հացահատիկով բեռնված 11 բեռնատար վագոն տեղափոխող գնացքը սկսել է անվերահսկելիորեն շարժվել դեպի Դորնեշտի կայարան, որտեղ բախվել է մեկ այլ բեռնատար երկաթուղային օպերատորի պատկանող  շոգեքարշի»,-նշվում է ընկերության կայքում։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, և ուղևորատար գնացքների երթևեկությունը չի խաթարվել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում