Իրան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

1 րոպեի ընթերցում

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել 12 երկրների գործընկերների հետ՝ քննարկելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սրվող գործողությունների հետևանքները։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը։

«Վերջին 48 ժամվա ընթացքում Օմանից, Եգիպտոսից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, Կիպրոսից, Թուրքիայից, Քուվեյթից, ԱՄԷ-ից, Թունիսից, Իրաքից և Պակիստանից իմ 12 գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները և ԱՄՆ-ի ու սիոնիստական ​​ռեժիմի սրվող գործողությունների հետևանքները»,-գրել է նա Instagram-ում։

Նախարարը նաև ընդգծել է Իրանի օրինական իրավունքը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առանց տարածաշրջանային սահմաններից դուրս գտնվող ուժերի միջամտության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում