Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը։
Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնա հրավերով՝ նախարար Միրզոյանը պատվո հյուրի կարգավիճակով կմասնակցի Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
Կարդացեք հոդվածը` English