Ադրբեջան

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

1 րոպեի ընթերցում

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահն այդ մասին հայտարարել է Շուշիում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարություններ ժամանակ։

«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնում, և ես հույս ունեմ, որ այդ գործընթացը կոնկրետ արդյունքների կհանգեցնի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա հավելել է, որ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիրը նախաստորագրել էին 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում։ Համաձյանագիրը նախաստորագրել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում