Քաղաքականություն

Ադրբեջանն ու Հայաստանը աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման և նոր տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ. Ալիև

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ու Հայաստանը աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման և նոր տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բիշքեկում անցկացվող ՇՀԿ+ ձևաչափով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ աշխատանք են տանում փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, ապրանքատեսակների շրջանակի ընդլայնման և ցամաքային տրանսպորտային նոր հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, Ալիևը նշել է, որ ավելի քան մեկ տարի առաջ Հայաստանն ու Ադրբեջանը վերջ են դրել 30 տարուց ավելի տևած հակամարտությանը՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը։

«Դրանով Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը երկար տարիներ հակամարտությունների գոտի էր, վերածվում է խաղաղության գոտու»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստան և ապահովում իր տարածքով երրորդ երկրների բեռների տարանցումը Հայաստան։

«Հայաստանի հետ համատեղ աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, դրա անվանացանկի ընդլայնման և ցամաքային տրանսպորտային նոր հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ»,- ասել է Ալիևը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում