«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպմանը քննարկվել են խաղաղության ամրապնդման ու ինստիտուցիոնալացման հնարավորությունները
10 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Դիլիջան քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում 2026 թվականի նոյեմբերի 26-27-ը տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել «Հայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։
Հանդիպումը համախմբել էր երկու երկրների հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և վերլուծական/փորձագիտական շրջանակների շուրջ 60 ներկայացուցչի․ սա «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումն էր։

Երկօրյա միջոցառման ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ և քննարկումներ։ Մասնակիցներն անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացման հնարավորություններին, ինչպես նաև երկու հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցներին։
Ներկաները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրային և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորությունների և մարդասիրական հարցերի շուրջ։ Օրակարգում էին նաև երիտասարդության հետ աշխատանքը, կրթությունն ու երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատումը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր սեղանի մասնակիցների հետ հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել վերջիններիս, տեղի է ունեցել մտքերի և տեսակետների փոխանակում։
Հանդիպման շրջանակներում աշխատանք է տարվել նաև հանձնաժողովների ձևաչափով։ Առանձին հանձնաժողովներում մասնակիցները քննարկել են համապատասխան ոլորտներում առկա մարտահրավերներն ու համագործակցության հետագա հնարավորությունները։
Հանձնաժողովներն են՝
Տնտեսական հարցեր և ենթակառուցվածքներ
Հումանիտար և հասարակական հարցեր
Բնապահպանական հարցեր
Մեդիա
Կրթական հարցեր, հանրային պատումներ, երիտասարդության հետ աշխատանք
Քաղաքական և աշխարհաքաղաքական հարցեր։
«Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների այս հանդիպումը ևս մեկ քայլ էր երկու հասարակությունների միջև ուղիղ երկխոսության, փոխվստահության և երկարաժամկետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ վերահաստատելով խաղաղության օրակարգի շուրջ կառուցողական երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները կշարունակվեն՝ նպաստելու հետագա համագործակցության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ստորև մասնակիցների ցանկը՝
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամներ (Հայաստան)
Արեգ Քոչինյան – «Հայկական խորհուրդ», նախագահ
Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ, տնօրեն
Նարեկ Մինասյան – «Հայկական խորհուրդ», փորձագետ
Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորհուրդ», փորձագետ
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբ, պատվավոր նախագահ (հեռավար / առցանց)
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ
Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոն, տնօրեն
Հարություն Ալպետյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոն, ծրագրերի տնօրեն և դասախոս, թափոնների կառավարման փորձագետ
Արմեն Շահբազյան – Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF), GOPA Consulting Group, կայուն զարգացման, պահպանվող տարածքների և կենսաբազմազանության մասնագետ
Բենիամին Զաքարյան – «GEOINFO» ՍՊԸ հետազոտական կենտրոն, ջրային ռեսուրսների մասնագետ, հիդրոլոգ
Սոս Խաչիկյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ
Աշոտ Մարկոսյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), «Ամբերդ» հետազոտական կենտրոն, ավագ փորձագետ, տնտեսագետ
Լևոն Բարխուդարյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), «Ամբերդ» հետազոտական կենտրոն, ավագ փորձագետ, տնտեսագետ
Կարեն Սարգսյան – ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, տնտեսագետ, կառավարման փորձագետ
Էվիյա Հովհաննիսյան – անկախ փորձագետ, հետազոտող (ենթակառուցվածքներ)
Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամ, փոխտնօրեն
Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, հաղորդավար
Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, լրագրող
Էլեոնորա Սարգսյան – «Հայկական խորհուրդ», փորձագետ
Մարիամ Խալաթյան – «Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոն, սոցիոլոգ
Տիգրան Ամիրյան – «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ, նախագահ
Սաթենիկ Մկրտչյան – ԿԶՆԱԿ հիմնադրամ, կրթության մասնագետ
Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորհուրդ», փորձագետ
Արմեն Պետրոսյան – «Օրբելի» վերլուծական կենտրոն, տարածաշրջանային հարցերով փորձագետ
Էդգար Վարդանյան – «Հայկական խորհուրդ», փորձագետ
Լուսինե Խառատյան – գրող և մշակութային մարդաբան
Արփի Հարությունյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ, արդարադատության և մարդու իրավունքների ուղղության ղեկավար
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, նախագահ
Սարգիս Հարությունյան – Երևանի մամուլի ակումբ, ծրագրերի ղեկավար
Աննա Գևորգյան – Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն, հետազոտող
Նելլի Մինասյան – Երևանի պետական համալսարան, հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ
Էլինա Խաչատրյան – «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, նախագահ
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամներ (Ադրբեջան)
Ֆարհադ Մամադով – Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոն, խորհրդի փոխնախագահ, Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոն, տնօրեն
Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոն, համահիմնադիր և տնօրեն
Քամալա Մամադովա – 1news.az լրատվական կայք, գլխավոր խմբագիր
Ռամիլ Իսկենդարլի – Ադրբեջանի ազգային ՀԿ ֆորում, խորհրդի նախագահ
Ֆուադ Աբդուլլաև – Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոն, առաջատար խորհրդական
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ
Եգանա Հաջիևա – Ադրբեջանի մամուլի խորհուրդ, խորհրդի անդամ
Օրհան Ամաշով – AnewZ հեռուստաալիք, խմբագիր, հաղորդավար
Սանան Ռզաև – CBC հեռուստաընկերություն, խմբագիր և քաղաքական հարցերի ավագ մեկնաբան
Էմին Ալիև – Trend լրատվական գործակալություն, գլխավոր խմբագիր
Համիդ Համիդով – մեդիա տնօրեն
Նամիգ Մայիլով – Report.az, գլխավոր խմբագիր
Գյուլբանիզ Գանբարովա – Ադրբեջանի գյուղական կանանց ասոցիացիա, նախագահ
Այթան Գահրաման – Օտար լեզուների համալսարան, պրոֆեսոր
Շահլա Իսմայիլ – Կանանց ռացիոնալ զարգացման ասոցիացիա (WARD), նախագահ
Հաֆիզ Սաֆիխանով – «Ադրբեջանն ընդդեմ ականների» հասարակական միավորում, նախագահ
Ահմադ Ալիլի – Կովկասի քաղաքականության վերլուծության կենտրոն, տնօրեն
Ռաֆիգ Իսմայիլով – «Քաղաքացիական հասարակության համար» հասարակական միավորում, նախագահ, քաղաքական վերլուծաբան
Ռաուֆ Աղամիրզաև – Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից հասարակական խորհուրդ, տրանսպորտի փորձագետ և խորհրդի անդամ
Այխան Գադաշով – Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծության կենտրոն, Azexport.az պորտալի ղեկավար
Յունիս Օրուջև – վաստակավոր լրագրող
Ֆուադ Քարիմլի – «Գլոբալ հարավ» ՀԿ-ների հարթակ, գլխավոր քարտուղար
Ջասուր Մադացադա – «Բաքվի եվրոպական ուսանողական ֆորում» հասարակական միավորում, նախագահ
Էլդար Համզալի – հետազոտող, անկախ փորձագետ
Անար Էյուբով – UNEC-ի ռուսական տնտեսագիտական դպրոց, փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու
Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոն, համահիմնադիր
Ամին Մամեդով – Ջրային տնտեսության մասնագետների հասարակական միավորում
Էլման Յուսիֆով – «Էկոստիլ-Ադրբեջան» բնապահպանական հասարակական միավորում
Օրհան Բաբաև – Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոն, աշխատակից
Էլբրուս Մուսաև – AnewZ, օպերատոր։