Քաղաքականություն

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի  հանդիպման մասին

Ռուսական «Կոմերսանտ»-ը հայտնում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպիական գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են ունեցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։

«Կոմերսանտ»-ը գրում է, որ հանդիպման մասին  նախապես չէր հայտարարվել։

«15 րոպե տևած հանդիպումը կազմակերպել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՊՀ ընդլայնված գագաթնաժողովի փակ հատվածում նա այդ հարցը առանձին քննարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի վարչապետը չի մասնակցել Կասպիական գագաթնաժողովին, բայց սպասել է դրա ավարտին՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար»,-տեղեկացնում է թղթակիցը՝ հավելելով, որ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքմենստան կատարած այցից առաջ Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ։ Սակայն Ռուսաստանի նախագահի օգնականը չէր բացառել նրանց շփումը միջոցառման ընթացքում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում