Ադրբեջան

Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ

1 րոպեի ընթերցում

Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ

Իրանը և Ադրբեջանը վերջնականացրել են նավթի և գազի ոլորտում համագործակցության համաձայնագրի ընդհանուր դրույթները, հայտարարել է Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Նոյեմբերի 23-ին «Օմիդ մեդիա գավաթ» երրորդ միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում Բովարդն ասել է, որ Թեհրանն ու Բաքուն քննարկել են նավթի և գազի ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը և ընդհանուր փոխըմբռնման են հասել։

Նրա խոսքով՝ համաձայնագրի իրականացման հետ կապված որոշ տեխնիկական հարցեր դեռևս մնում են չլուծված, և դրանք պետք է լուծի ադրբեջանական կողմը։

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ պաշտոնյան նշել է, որ բենզինի գնի փոփոխության հարցը Նավթի նախարարության օրակարգում չէ և ներկայում չի քննարկվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում