Իրան

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավի պայթելու մասին

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավի պայթելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ծովային ականների վրա հերթական անգամ նավթատար երեք լցանավ է պայթել Հորմուզի նեղուցով անցնելու ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը։

«Այդ լցանավերից մեկն անցնում էր հարավային երթուղով, իսկ մյուս երկուսը՝ Հորմուզի նեղուցից դեպի արևելք՝ գտնվելով ԱՄՆ-ի զինված ուժերի օդային պաշտպանության և ուղեկցող պահակախմբի հսկողության ներքո։ Դրանք պայթել են ծովային ականների վրա, և ուժեղ պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Կորպուսը հավելել է, որ ամերիկացի զինվորականների ուղեկցությունը չի կարողացել «կանխել այդ միջադեպերը»։

ԻՀՊԿ-ն վերջին շաբաթներին շատ հաճախակի է հայտնում Հորմուզի նեղուցի՝ իր կողմից արգելված հատվածով նավարկող լցանավերի պայթյունների մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում