Իրան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ գերագույն դատարանի նախագահ Այաթոլլահ Մոհամմադ Մոնթազերիի և Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Ասղար Ջահանգիրի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են իրավական և դատական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև քրեական վարույթներով փոխադարձ իրավական օգնության հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Արթուր Պողոսյանն այցի ընթացքում եղել է նաև Սպահանում, որտեղ հանդիպել է Սպահանի նահանգապետ Մեհդի Ջամալինեժադնի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում