Քաղաքականություն

Թուրքիան կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Էրդողան

2 րոպեի ընթերցում

Թուրքիան կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։

Էրդողանը նշել է, որ տարածաշրջանում ստեղծված ներկայիս պայմաններում առավել ակնհայտ է դարձել Թուրքիայի և Ադրբեջանի միջև հատկապես էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի կարևորությունը։

Նրա խոսքով՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացումը օգուտ կբերի երկու երկրներին։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ խաղաղության գործընթացում՝ ընդգծելով, որ խաղաղության հաստատումը նոր թափ կհաղորդի տարածաշրջանի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը նաև Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելու Անթալիայում կայանալիք COP31 գագաթնաժողովին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում