Ադրբեջան

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Անաս Սարվարը քննարկել են անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքն ու հավելել, որ Ալիևն Անաս Սարվարի գլխավորած բրիտանական պատվիրակությանն ընդունել է հոկտեմբերի 6-ին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկայի, տնտեսության և առևտրի, բիզնեսի, անվտանգության, պաշտպանական արդյունաբերության, տվյալների կենտրոնների, արհեստական ​​բանականության, գյուղատնտեսության, կրթության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում