Եվրոպա

Մոլդովան կներկայացնի ԵՄ-ին անդամակցության բանակցային վերջին երկու գլուխների վերաբերյալ իր դիրքորոշումները. Moldpres

2 րոպեի ընթերցում

Մոլդովան կներկայացնի ԵՄ-ին անդամակցության բանակցային վերջին երկու գլուխների վերաբերյալ իր դիրքորոշումները. Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Մոլդովայի Հանրապետությունը պաշտոնական հրավեր է ստացել՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի շրջանակում բանակցային վերջին երկու գլուխների խմբերի վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելու համար։ Հրավերն ուղարկել է ԵՄ Խորհրդի իռլանդական նախագահությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres գործակալությունից, այս մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովը։

Այսպիսով, Մոլդովան կներկայացնի իր բանակցային դիրքորոշումները 4-րդ՝ «Կանաչ օրակարգ և կայուն կապակցվածություն», և 5-րդ՝ «Ռեսուրսներ, գյուղատնտեսություն և համախմբվածություն» կլաստերների վերաբերյալ։

Գերասիմովը սա որակել է որպես «երկար սպասված լուր»։

Պաշտոնյայի խոսքով՝ այս տեխնիկական քայլը հող է նախապատրաստում հաջորդ միջկառավարական համաժողովում համապատասխան ինը բանակցային գլուխների պաշտոնական բացման համար։

Եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ Խորհրդի իռլանդական նախագահությանը՝ աջակցության և Մոլդովայի անդամակցության գործընթացը եվրոպական օրակարգում պահելու համար։

Մինչ այժմ Մոլդովան բանակցություններ է սկսել ԵՄ օրենսդրության վեց կլաստերներից չորսի շուրջ՝ «Հիմնարար հարցեր», «Արտաքին հարաբերություններ», «Ներքին շուկա», ինչպես նաև «Մրցունակություն և ներառական աճ»։

Նոյեմբերի 4-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է ընդլայնման վերաբերյալ 2026 թվականի զեկույցը, որը ներառում է Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության գործընթացում արձանագրած առաջընթացի գնահատականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում