ՀՀ փոխվարչապետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և եվրոպական ինտեգրման ճանապարհին չեխական կողմից ցուցաբերվող աջակցությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանը, մասնավորապես` առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: