Հայաստան

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

2 րոպեի ընթերցում

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամաբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարությունից՝ ընդգծելով, որ շուրջ 50 տարի առաջ կառուցված շենքը չուներ ջեռուցման համակարգ, կոյուղաջրերից մինչև էլեկտրալարեր ու տանիք հնամաշ էին:

«Արտաշատն այսուհետ ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը. ամենալավ` թե՛ պայմանների, և թե՛ մասնագետներով ու սարքավորումներով համալրման առումներով»,- վերակառուցված եռահարկ պոլիկլինիկայի պայմաններին ծանոթանալուց հետո նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Կառավարության 2021-2026թթ․ միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ իրականացված Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցման ու վերազինման համար պետական բյուջեից հատկացվել է 390 մլն դրամ, իսկ վերազինման համար` 141մլն դրամ:

Այսուհետ Արտաշատի պոլիկլինիկայում հարմարավետ ու անհրաժեշտ սարքավորումներով համալրված պայմաններում են տրամադրվելու առաջնային օղակի լայնածավալ բուժծառայությունները` լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններից մինչև ընտանեկան բժիշկների ու նեղ մասնագետների խորհրդատվություն:

Ակտիվ շինարարական փուլում են Մասիսի և Վեդիի բժշկական կենտրոնները և համայնքնային մի շարք ամբուլատորիաներ. Արտաշատում արդեն իսկ բացվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում