Հայաստան

Հոկտեմբերի 24-ը Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

1 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 24-ը Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Պոլիոմիելիտը վարակիչ հիվանդություն է, որը կարող է հանգեցնել ծանր բարդությունների, այդ թվում՝ կայուն հաշմանդամության և մահվան։  Հոկտեմբերի 24-ը Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդության կանխարգելման գործընթացում առանցքային նշանակություն ունի պատվաստումը։

«1995 թվականից ի վեր Հայաստանում պոլիոմիելիտի որևէ դեպք չի արձանագրվել։ 2002 թվականից Հայաստանը հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր։ Պոլիոմիելիտից պաշտպանվելու անվտանգ և արդյունավետ միջոցը ժամանակին իրականացվող պատվաստումն է։  Ազգային օրացույցով սահմանված պատվաստումները կարևոր են երեխաների առողջության պահպանման համար»,-հայտնում են նախարարությունից։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում