Հայաստան

Հայաստանի մի շարք համայնքներում գործողություններ են իրականացվում ընտրական հանցագործությունների գործերով․ կան ձերբակալվածներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մի շարք համայնքներում գործողություններ են իրականացվում ընտրական հանցագործությունների գործերով․ կան ձերբակալվածներ

Հայաստանի մի շարք համայնքներում ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Կան ձերբակալված անձինք։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,– նշեցին Կոմիտեից։

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու ավագանու թեկնածուներ, Մարտունիում՝ «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներ, իսկ Եղեգնաձորում՝ համայնքապետը, նրա տեղակալը և ավագանու անդամներ։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ 19-ում համամասնական, իսկ Ֆիոլետովոյում և Շամիրամում՝ մեծամասնական ընտրակարգով։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում