Եվրոպա

Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ նիստ է հրավիրել

1 րոպեի ընթերցում

Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ նիստ է հրավիրել

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկրի օդային տարածքի խախտումից հետո նախարարների, Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչների և անվտանգության ծառայութունների ղեկավարների նիստ է անցկացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։  

Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ զեկույց է ստացել Ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշից և ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկուց Բիլգորայի շրջանում անվտանգության իրավիճակի վերաբերյալ՝ Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ։

«Ներկայում օդային սպառնալիք չկա։ Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները», - գրել է Տուսկը:

Ավելի վաղ Լեհաստանի PANSA օդագնացային գործակալությունը հայտնել էր, որ Ժեշուվ քաղաքի օդանավակայանը զինվորականների պահանջով ժամանակավորապես չի ուղարկում և չի ընդունում քաղաքացիական չվերթեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում