Ադրբեջան

Ադրբեջանը հայտնել է Իրանից թմրանյութերի ներկրման փորձ կանխելու մասին, վնասազերծվել են ԱԹՍ-ներ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հայտնել է Իրանից թմրանյութերի ներկրման փորձ կանխելու մասին, վնասազերծվել են ԱԹՍ-ներ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է Իրանից թմրամիջոցների խոշոր խմբաքանակի ներկրման փորձը կանխելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությանը, գործողությունների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են նաև Ադրբեջանի օդային տարածք ապօրինի ներթափանցած անօդաչու թռչող սարքեր։

Նշվում է, որ սահմանապահների կողմից իրականացված համալիր օպերատիվ-զինվորական միջոցառումների արդյունքում ընդհանուր առմամբ առգրավվել է 22 կգ 900 գրամ թմրամիջոց։

Դեպքերի առնչությամբ շարունակվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում