Իրան

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ՝ երկրի պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Արաղչին Աշխաբադ է ժամանել դիվանագիտական, տնտեսական և խորհրդարանական ոլորտների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության ուղեկցությամբ։

Նախարարի մեկօրյա այցի ընթացքում քննարկվելիք հիմնական թեմաներից են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, ինչպես նաև Իրանի և Թուրքմենստանի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցությունն ամրապնդելու ուղիները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում