Եվրոպա

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Բուլղարիայում նոյեմբերի 1-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել են Իլիյանա Յոտովայի և Կիրիլ Վալչևի թեկնածուական զույգը՝ ստանալով ձայների 57.66 տոկոսը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բուլղարական BTA լրատվական գործակալությունը։

Նշենք, որ Իլիայանա Յոտովան Բուլղարիայի գործող նախագահն է, իսկ փոխնախագահի թեկնածու Կիրիլ Վալչևը՝ BTA լրատվական գործակալության տնօրենը։

Ընտրություններին մասնակցող մյուս՝ Անդրեյ Գյուրովի և Գեորգի Կանդևի զույգը հավաքել է ձայների 39.38 տոկոսը։

Ինչպես հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), արդյունքները հրապարակվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 99.68 տոկոսի մշակումից հետո։ Տվյալները ներկայացված են ժամը 05:00-ի դրությամբ։

Յոտովայի և Վալչևի օգտին քվեարկել է 1 091 206 ընտրող, իսկ Գյուրովի և Կանդևի օգտին՝ 745 303-ը։

Ընտրողների 55 938-ը քվեարկել է «Ոչ մեկին չեմ աջակցում» տարբերակի օգտին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում