Եվրոպա

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

Աբու Դաբիում Եվրոպայի ներկայացուցիչների ներկայությունը, նույնիսկ եթե նրանք չմասնակցեն Ուկրաինայի շուրջ եռակողմ հանդիպմանը, կարող է բարդացնել բանակցային գործընթացը, քանի որ ուկրաինացիներն ու ամերիկացիները, հնարավոր է, խորհրդակցեն նրանց հետ և հաշվի առնեն նրանց կարծիքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Եթե նրանք ինքնաթիռի տոմսեր գնեն, ժամանեն Աբու Դաբի և այնտեղ ինչ-որ տեղ պտույտ տան, ապա նշանակում է, որ ժամանակ առ ժամանակ նույն ուկրաինացիները, նույնիսկ նույն ամերիկացիները, կարող են ինչ-որ բան զեկուցել, խորհրդակցել, հաշվի առնել որոշ տեսակետներ։ Այսինքն, այնտեղ գործընթացը կարող է բարդանալ», - ասել է նա «Կոմերսանտ»-ին։

Ավելի վաղ Ուշակովը լրագրողներին հայտնել էր, որ ներկայում պայմանավորվածություն կա միայն ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ շփումների մասին։ Այսպես էր նա մեկնաբանել Financial Times-ի տեղեկատվությունն այն մասին, որ Վաշինգտոնը Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային դիտարկում է որպես Եվրոպայից բանակցողներ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով։

ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների ամսաթիվը դեռևս որոշված չէ, հավելել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում