Քաղաքականություն

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը

1 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Իր ելույթում դեսպանը ներկայացրել է ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ներկայացրել Հայաստանում առկա ներդրումային ներուժը։

Դեսպան Մկրտչյանը կարճատև զրույց է ունեցել նաև ԱՄՆ Փոքր բիզնեսի կառավարման գործակալության Արտադրության և առևտրի գրասենյակի փոխտնօրեն Դեյվիդ Բուլսի հետ։

Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհուրդը միավորում է մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչների, որոնք նպաստում են ԱՄՆ արտահանման խթանմանը և գործարար համայնքի զարգացմանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և մենթորական աջակցություն։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում