Քաղաքականություն

Կարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

1 րոպեի ընթերցում

Կարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրել Կարեն Առուստամյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտնել է, որ Առուստամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 63, դեմ՝ 27 պատգամավոր։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանին առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Կարեն Առուստամյանի թեկնածությունը։

Ընտրվելուց հետո Կարեն Առուստամյանն Ազգային ժողովում երդվել է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում