Իրան

Վենսը կոչ է արել Թեհրանին բանակցություններ սկսել միջուկային ծրագրի շուրջ. Axios

2 րոպեի ընթերցում

Վենսը կոչ է արել Թեհրանին բանակցություններ սկսել միջուկային ծրագրի շուրջ. Axios

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նամակ է ուղարկել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ նշելով, որ Վաշինգտոնը պետք է քննարկի միջուկային հարցը Թեհրանի հետ՝ նախքան ամերիկյան հարվածները դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների վերսկսումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։

«Վենսը նամակ է ուղարկել Ռեզայիին՝ ընդգծելով, որ միջուկային բանակցություններն անհրաժեշտ են ամերիկյան հարվածները դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները վերսկսելու համար», - լրատվական հարթակին ասել է ամերիկացի պաշտոնյան, որի անունը չի նշվում։

Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրականորեն է արձագանքել նամակին։

«Նախագահը ոգևորված էր նամակով», - ասել է աղբյուրը՝ հրաժարվելով նշել, թե երբ է այն ուղարկվել։

Թրամփը հոկտեմբերի 28-ին լրագրողներին ասել է, որ Վենսի նամակը վերաբերում է Իրանին անհրաժեշտ բժշկական պարագաներ ձեռք բերելուն աջակցությանը։

«Ըստ էության, խոսքը պարագաների մատակարարման մասին է՝ օգնելու այն մարդկանց, ովքեր լավ չեն զգում», - ասել է նա։

Մոհսեն Ռեզայիին ուղղված նամակը վերջին մի քանի ամսվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ ամենաբարձր մակարդակով շփումն է։ Սա տեղի է ունենում այն հաղորդագրությունների ֆոնին, թե նախագահ Թրամփը դիտարկում է միջանկյալ ընտրություններից հետո Իրանում լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։

Բանակցությունները վերսկսելու ջանքերի հիմնական խոչընդոտներից մեկն Իրանի պահանջն է, որ ԱՄՆ-ն նախ վերացնի իր ծովային շրջափակումը, ապասառեցնի իրանական ակտիվները և թույլատրի նավթի վաճառքը: ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը վերսկսի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ նախքան պատժամիջոցներից որևէ մեկի չեղարկումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում