Միացյալ Նահանգներ

Ֆլավիո Բոլսոնարուն ԱՄՆ ժամանելուց հետո իրեն հռչակել է Բրազիլի օրինական առաջնորդ

2 րոպեի ընթերցում

Ֆլավիո Բոլսոնարուն ԱՄՆ ժամանելուց հետո իրեն հռչակել է Բրազիլի օրինական առաջնորդ

Բրազիլի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին՝ սենատոր Ֆլավիո Բոլսոնարուն, ընտրություններում գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային պարտվելուց հետո գաղտնի հեռացել է ԱՄՆ և Մայամի ժամանելուց հետո հայտարարել, որ ինքն է իրականում հաղթել ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հոկտեմբերի 25-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Լուլա դա Սիլվան ստացել է ձայների մոտ 52 տոկոսը, Բոլսոնարուն՝ 48 տոկոսը։ Նա պարտվել է 4 միլիոն ձայնի տարբերությամբ՝ 124 միլիոն ընտրողից։  

Բոլսոնարուն հայտարարել է, որ դարձել է Գերագույն դատարանի և նախագահ Լուլա դա Սիլվայի կողմից իրականացված ընտրական խարդախության զոհ։ Ֆլավիո Բոլսոնարուն նաև շնորհակալություն է հայտնել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, որն օգնել է նրան հասնել ԱՄՆ, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն իրեն և իր ընտանիքի անդամներին մուտքի վիզաներ է տրամադրել։

Բոլսոնարուն X-ում նամակ էր հրապարակել՝ իրեն հռչակելով «ընտրված նախագահ», այնուհետև նա ջնջել է գրառումը և փոխարենը նշել, որ ինքը Բրազիլի օրինական «առաջնորդն» է։ Նա որևէ ապացույց չի ներկայացրել, որ ընտրությունները, ենթադրաբար, կեղծվել են։ Բոլսոնարուն նաև հերքել է, որ փախել է երկրից՝ նշելով, որ հեռացել է, որպեսզի պատշպանի իրեն և իր ընտանիքը և չդառնա «վհուկների որսի» զոհ։

Ընտրություններում Բոլսոնարուի պարտությունից հետո Բրազիլի Գերագույն դատարանը նրան հրահանգել էր հանձնել անձնագիրը և արգելել էր լքել երկիրը՝ փողերի լվացման մեջ հնարավոր ներգրավվածության պատճառով։ Բոլսոնարուն հերքում է այդ մեղադրանքները։

Գերագույն դատարանը նաև հրահանգել է հետաքննել Ֆլավիո Բոլսոնարուի քարոզարշավի հնարավոր ֆինանսավորումն արտերկրից, ինչպես նաև օտարերկրյա այլ միջամտությունը, օրինակ՝ սոցիալական ցանցերում «մանիպուլյացիան»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում