Ալբերտայի նահանգն, ըստ նախնական տվյալների, դեմ է քվեարկել Կանադայից անկախանալու շուրջ հանրաքվեի անցկացմանը
1 րոպեի ընթերցում

Կանադայի Ալբերտայի նահանգում ավարտվել է քվեարկությունը, որի արդյունքում որոշվելու է՝ արդյոք նահանգը պետք է մնա Կանադայի կազմում, թե պետք է սկսվի անկախության հանրաքվե անցկացնելու և Կանադայից անջատվելու գործընթաց։
Կանադական CBS ազգային հեռարձակող ընկերության գնահատումներով՝ նախնական արդյունքները ցույց են տալիս, որ նահանգի բնակիչները որոշել են մերժել անկախության հանրաքվեի անցկացումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ալբերտացիները «հստակ ընտրություն» են կատարել՝ մերժել անկախության հանրաքվեի անցկացումը։
«Նրանք ընտրել են միասնությունը՝ միասին կառուցելու և միմյանց մասին հոգ տանելու համար։ Եվ որ ամենակարևորն է՝ ալբերտացիներն ընտրել են Կանադան», - հայտարարել է Քանին՝ հավելելով, որ Ալբերտայի բնակիչներն ու բոլոր կանադացիները միասին առաջ կշարժվեն՝ նորացված նպատակասլացությամբ և մեծ հավակնություններով։
Ալբերտայի նահանգապետ Դանիել Սմիթն իր հերթին X հարթակում գրառման մեջ նշել է, որ շատ գոհ է նախնական արդյունքներից, որոնք ցույց են տալիս, որ «ալբերտացիները քվեարկել են ավելի ուժեղ Ալբերտայի օգտին միավորված Կանադայում»։