Իսրայել չհայտարարված այցի ժամանակ Հեգսեթը հանդիպել է Նեթանյահուի հետ. Axios
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն Իսրայելում հանդիպել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Axios-ին հայտնել է երկու իրազեկ աղբյուր։
Աղբյուրները նշել են, որ Նեթանյահուի հետ հանդիպումը տեղի է ունեցել Իսրայելի հարավում գտնվող «Օվդա» ավիաբազայում, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի վառելիքային ինքնաթիռներ և կործանիչներ։
Տեղեկություններ են հաղորդվել, որ Հեգսեթը նաև հանդիպել է բազայում գտնվող ամերիկյան զորքերի հետ։
Հեգսեթն ավելի ուշ հրապարակել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության զորքերին (CENTCOM) այցելության ժամանակ արված լուսանկար:
As always, it was an honor to visit our warfighters in @CENTCOM today. The best of our country, on a historic mission. Godspeed. https://t.co/UO094Mvw1e
— Secretary of War Pete Hegseth (@SecWar) October 20, 2026
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության զորքերը վերահսկում են Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայի որոշ հատվածներում, Հարավային Ասիայում և Եգիպտոսում ռազմական գործողությունները։
Չհայտարարված այցը տեղի է ունեցել Իսրայելում հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից ութ օր առաջ և ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ խոշոր մարտական գործողությունների վերսկսման հնարավորության վերաբերյալ քննարկումների ֆոնին։
Պենտագոնը և Իսրայելի դեսպանատունը հրաժարվել են մեկնաբանություն տալ հանդիպման վերաբերյալ։ Իսրայելի վարչապետի գրասենյակը ևս չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։