Միացյալ Նահանգներ

Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Նեթանյահուին ընտրություններից առաջ

1 րոպեի ընթերցում

Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Նեթանյահուին ընտրություններից առաջ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հոկտեմբերի 27-ին այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2Way հարթակին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ ո՛չ կողմ է արտահայտվում, ո՛չ դեմ է արտահայտվում իսրայելցի որևէ թեկնածուի և կենտրոնացած է միայն ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա։

«Ես աջակցում եմ ամերիկացի թեկնածուներին, և ես կենտրոնացած եմ միջանկյալ ընտրությունների վրա։ Այնպես որ, ես չեմ ներքաշվում Իսրայելի ընտրությունների մեջ», - հայտարարել է Վենսը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի աջակցությունն «ամենաարդյունավետն» է ամերիկյան և միջազգային քաղաքականության պատմության մեջ։

Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր լիակատար աջակցությունն էր հայտնել Նեթանյահուին՝ բնութագրելով նրան որպես «ուժեղ, խիզախ, փայլուն» առաջնորդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում