Ադրբեջան

Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ 14 պատվիրակություն լքել է դահլիճը

1 րոպեի ընթերցում

Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ 14 պատվիրակություն լքել է դահլիճը

Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողովի 7-րդ գագաթնաժողովին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի ելույթի ժամանակ 14 երկրի պատվիրակություն լքել է դահլիճը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ընդհանուր առմամբ, դահլիճում եղել է 28 պատվիրակություն։ Ի թիվս այլոց, դահլիճը լքել են Իրանի, Պակիստանի, Թուրքիայի, Պաղեստինի և Քուվեյթի ներկայացուցիչները։

Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ դահլիճը լքել էին շուրջ 70 երկրի ներկայացուցիչներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում