Միացյալ Նահանգներ

Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով

Մոսկվան բարձր է գնահատում ԱՄՆ-ի միջնորդական ջանքերն Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ինչ վերաբերում է կարգավորմանը, ապա դուք գիտեք, որ ամերիկյան կողմը շարունակում է իր միջնորդական, խաղաղարար ջանքերը։ Մենք բարձր ենք գնահատում դա», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրադրությունը։

ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ հակամարտության կարգավորումն առանց Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցության անհնար է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում