Միացյալ Նահանգներ

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկու տարի առաջ բաց է թողել Կիևի համար շահավետ գործարք կնքելու պահը Մոսկվայի հետ հակամարտության կարգավորման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Երկու տարի առաջ նա կարող էր ավելի լավ գործարք կնքել, քան կարող է կնքել հիմա», - հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ Ուկրաինայի նախագահը, հավանաբար, երբեք չի ձգտել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման։

«Հաշվի առնելով, թե որքան գումար է նրան տրամադրում Եվրոպան և որքան գումար է անցյալում նրան տվել Ջո Բայդենը, նա (խմբ.՝ Վոլոդիմիր Զելենսկին) չի ցանկանում վերջ դնել այս պատերազմին և, հավանաբար, երբեք էլ չի ցանկացել», - հավելել է Թրամփը։

Նա հերթական անգամ Զելենսկուն մեղադրել է դիզելային վառելիքի համաշխարհային գնի բարձրացման համար։

 «Զելենսկին հարվածներ է հասցնում Ռուսաստանում դիզելային վառելիք արտադրող գործարաններին՝ քաջ գիտակցելով, որ այդ գործողությունները լրջորեն հարվածում են դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին, այդ թվում՝ ԱՄՆ-ում», - նշել է նա։

Թրամփը հավելել է, որ չնայած դրան՝ Ռուսաստանը միլիոնավոր բարել դիզելային վառելիք է մատակարարում համաշխարհային շուկաներ՝ ցածր գնով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում